Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Հստակ թիվ ասեք` երբ է Ադրբեջանը դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից». Քրիստինե Վարդանյան

46
Այսօր, 19:54
«Հստակ թիվ ասեք` երբ է Ադրբեջանը դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից». Քրիստինե Վարդանյան

«Հստակ թիվ ասեք՝ երբ է Ադրբեջանը դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից, որոնք Երևանի չափ տարածք են: Հստակ ասում եք՝ որ օրը ինչ պետք է զիջենք, իսկ ե՞րբ են մեզ վերադարձվելու մեր հողերը»,- ԱԺ-ում հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նիկոլ Փաշինյանին հարցը հունից հանեց, նա փորձեց զարտուղի ճանապարհներով խուսափել կոնկրետ պատասխանից, սակայն պատգամավորը համառեց:

«Ցանկացած տեղում, որտեղ մենք տեսնենք ՀՀ սահմանը ֆիքսելու դե յուրե հնարավորություն, մենք պետք է այդտեղ սահմանը ֆիքսենք, որովհետև դա այդքանով ավելացնում է ՀՀ անվտանգության երաշխիքը:

Մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք՝ 1 մետր, կես մետր, 30 սանտիմետր, 85 միլիմետր. բոլոր տեղերում մենք սահմանը ֆիքսելու ենք: Ձեզ պետք է դնել սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա, մեզ պետք ա դնել մի տրամաբանության մեջ, որ ինքը անխուսափելիորեն գնա առաջ»,- ասաց վարչապետը:

«Հստակ թիվ ասեք` երբ է Ադրբեջանը դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից». Քրիստինե Վարդանյան