«Եթե ՀՀ-ն հարևան տնտեսությունների հետ կոոպերացիա ունենա, շատ լուրջ տնտեսություն կունենա»․ Խաչատուր Սուքիասյան
![]() «Մենք կհասնենք արդյունքի, որովհետև մեր ուզածը խաղաղություն է, խաղաղություն այն չափորոշիչներով, որոնք ճանաչում է միջազգային հանրությունը։ Արդեն կամաց-կամաց տարածաշրջանում մոտեցումներ են փոխվում, ընդհանուր փոխհարաբերություններ են փոխվում, ապագայում որոշ ցուցանիշներ որոշիչ կլինեն»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ տարածաշրջանում մեկը մյուսի ինքնիշխանությունը հարգելու ինստիտուտը սկսում է ձևավորվել։ «Ադրբեջանի քաղաքական կամ դիվանագիտական արտահայտությունների մեջ ևս կա տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, բայց ես չգիտեմ՝ ինչքանով է նրանց կողմից հարգվում․․․ Ցանկալի է, որ փաստաթղթի ստորագրումը և մեկը մյուսին փոխանցելը լինի։ Ընդհանրապես ես չեմ կարծում, թե քաղաքակիրթ մարդը մտածի պատերազմի մասին, այն էլ այս դարում։ Ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից սպառնալիք, բայց միգուցե, ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց մի բան տեսանելի է՝ ՀՀ-ն կամաց-կամաց դիվերսիֆիկացված տնտեսությամբ բավականին ընկալելի, ընդունելի է դառնում։ Ընդհանրապես աշխարհում ընդունված բան կա, հարևան պետությունները փոխկապակցված տնտեսություններ ունեն, շատ դեպքերում կոոպերացիան հասնում է 15 տոկոսի։ Եթե ՀՀ-ն բոլոր հարևան երկրների տնտեսությունների հետ կոոպերացիա ունենա, շատ լուրջ տնտեսություն կունենա ապագայում։ Ոնց որ թե գնում ենք դրան»,- նշել է Սուքիասյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
