Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Հստակ պատասխանեք` Հայաստանը պատրաստվո՞ւմ է COP29-ին ընդառաջ պահանջել մեր գերիների վերադարձը». հարց` Նիկոլ Փաշինյանին

44
Այսօր, 18:54
«Հստակ պատասխանեք` Հայաստանը պատրաստվո՞ւմ է COP29-ին ընդառաջ պահանջել մեր գերիների վերադարձը». հարց` Նիկոլ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ԱԺ-ում հարց բարձրացրեց գերիների վերադարձի մասին: «Բաց թողեցիք մի էական հանգամանք: Հայաստանը համաձայնվել էր, որ COP29-ը տեղի ունենա Ադրբեջանում, որպեսզի մեր 32-ը քաղաքացիները տուն վերադառնան»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Հստակ պատասխանեք՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է COP29-ին ընդառաջ պահանջել մեր գերիների վերադարձը,- հարցն ավելի հստակեցրեց Լիլիթ Գալստյանը:

«Մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան ոչ թե այն պատճառով, որ մենք պաշտոնական և հրապարակային հայտարարություններ էինք անում, այլ որովհետև աշխատանքային մակարդակում փնտրում էինք և գտնում էինք հնարավորություններ՝ նրանց վերադարձնելու համար»,- պատասխանեց Փաշինյանը: