«Վլադիմիր Պուտինին երաշխիքներ են պետք պատերազմին վերջ տալու համար». Ալեքսանդր Լուկաշենկո
![]() «Պուտինը երբեք չի օգտագործի այն զենքերը, որոնք ներկայում տեղակայված են Բելառուսի տարածքում՝ առանց Բելառուսի նախագահի համաձայնության։ Դուք պետք է հստակ հասկանաք և ներկայացնեք դա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Միաժամանակ, Բելառուսը, եթե խոսքը գնար մեր երկիրը պաշտպանելու համար, միջուկային զենք օգտագործելու մասին, այս հարցում կխորհրդակցեինք Ռուսաստանի հետ։ «Նա մեր դաշնակիցն է։ Ամբողջ Արևմուտքը խորհրդակցում է ամերիկացիների հետ»,- նշել է պետության ղեկավարը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միջուկային զենքը «սարսափ պատմություն չէ, այլ հզոր զսպող միջոց», և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի օգտագործել այն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «երաշխիքներ են պետք, որ զինադադարի հաստատումից հետո Արևմուտքը զինամթերք չի բերի Ուկրաինա և չի վերազինի Ուկրաինայի զինված ուժերը»։ «Մեզ պետք են երաշխիքներ Ռուսաստանի համար, որպեսզի զինադադար հաստատելով՝ չսկսեք զինամթերք տեղափոխել Ուկրաինա և վերազինել Ուկրաինայի զինված ուժերը։ Սա չպետք է տեղի ունենա: Պուտինը վախենում է դրանից»,- ասել է Լուկաշենկոն։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
