Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը գիտի, որ պարտության գնացել է Նիկոլը, բայց ուզում են դա փաթաթել ժողովրդի վրա»․ Սևակ Հակոբյան

41
Այսօր, 17:12
«Ադրբեջանը գիտի, որ պարտության գնացել է Նիկոլը, բայց ուզում են դա փաթաթել ժողովրդի վրա»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Որ ՔՊ-ն միայնակ է մնացել իր հանձնումների մեջ, չունի աջակցություն, դա անհանգստացնում է նաև Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ամիրբեկովը հայտարարել է․ «Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Ու պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, որպեսզի, ասում է, Նիկոլից հետո եկող ղեկավարը չասի՝ խաղաղության պայմանագիրն ու իմ սահմանադրությունը հակասում են իրար։ Ադրբեջանն ասում է՝ մենք պետք է բոլոր իրավական հարցերը մինչև վերջ լուծենք, որովհետև Նիկոլը էսօր կա, վաղը չկա, կարող է մի նորմալ, ազգային, հայրենասեր մարդ լինի ղեկավար ու էս սաղ պայմանավորվածությունը, սադրանքները, պատերազմը, ծախսերը, օկուպացիան, բռնագաղթը ջուրը գնա։
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն էլ հայտարարել՝ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»։
Սրանք ուզում են պարտությունը Նիկոլից տանել ժողովրդի վրա։ Հայաստանում մի քանի անգամ հարցումներ են արել Արցախի հանձնման, խաղաղության պայմանագրի թեմայով, ու բոլոր դեպքերում բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել Փաշինյանի տարբերակով խաղաղությանը։ Դրանք հրապարակային հարցումներ են ու էդ տվյալները անգիր գիտի նաև Ադրբեջանը։ Ու հիմա ասում են՝ չէ, պետք է հանրաքվե անես, բոլորը համաձայն լինեն, որ հայ ժողվուրդը այլևս գլուխը չբարձրացնի։
Ալիևը քանի անգամ հայտարարել է, թե ինքը մենակ Նիկոլին չի հաղթել, ինքը հաղթել է նախկին նախագահներին։ Ալիևը գիտի՝ պատերազմը ոնց են հաղթել, իրենք գիտեն ում են հաղթել։ Իրենք գիտեն Նիկոլի նկատմամբ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքը ինչպիսին է, իրենք գիտեն, որ հայ ժողովուրդը չի համաձայնվում էսօրվա օկուպացիայի հետ, Արցախի կորստի հետ, էս անարդարացի սահմանագծման հետ ու վստահ եմ, գիտի, որ սա մի ուրիշ ժամանակ, նորմալ ղեկավարի օրոք, այլ դասավորության պայմաններում կարող է հետ պտտվել։ Իրենք հո գիտեն, որ պարտության գնացել է Նիկոլը, նա է բանակը պարտության տարել, բայց ուզում են դա փաթաթել ժողովրդի վրա։ Չի ստացվում։ Դրա համար հոպ, ասում են, էս պայմանագիրը Նիկոլի հետ չէ, պետք է բոլորը մասնակից լինեն։
Կյանքում մի անգամ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բան, այնուամենայնիվ, ասել է․ չի արել, բայց ասել է։ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելուց հետո երբ Սաակաշվիին որոշեց մնալ (թեև էդ հողի վրա էլ գնաց), Նիկոլը, որ մարտի 1 անելուց հետո Սիմիդյանենց տանը պախկվել էր, 2009 թվականին նամակ է գրում Սաակաշվիլուն ու ճշգրիտ բացատրում է, թե որքան կարևոր է, որ այդ մարդը հրաժարական տա ու անհետանա քաղաքականությունից ընդհանրապես, որովհետև, ասում էր, եթե դու գնաս, պարտությունը կվերցնես քեզ վրա, որովհետև դա քո պարտությունն է, եթե մնաս, պարտությունը կլինի ժողովրդինը ու խեղճացնելու է ժողովրդին, առաջընթաց չի լինելու, չի թողնելու երկիրը մեջքը ուղղի։ Նիկոլը մնացել է, ու մենք ունենում ենք պարտություն պարտության հետևից։ Ու հիմա Ադրբեջանն ասում է՝ հոպ, էս պարտությունը պետք է տարածվի ժողովրդի վրա փաստաթղթով, հանրաքվեով, սահմանադրությամբ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան