Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

43
Այսօր, 14:42
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Համաձայն «Ազդարար» հարթակում հրապարակված ծանուցագրերի՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին ու ընտանիքի անդամներին 2024թ․ հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Վերջիններիս հրավիրում են՝ ծանոթանալու գործի նյութերին։

Դատախազություն են հրավիրվել Գագիկ Ղազինյանի կինը՝ Կարինե Շահբազյանը և որդիներից Դավիթ Ղազինյանը։ Նրանք իրավունք ունեն ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ՝ ինչից ելնելով հնարավոր է բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում փոփոխություն լինի։