«ՔՊ-ում կադրերի սով կա՞, դրա համա՞ր եք կուսակցությունից դուրս Արդարադատության նախարարի թեկնածու փնտրում». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
«Քաղաքացիական պայմանագիրն» Արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի ՔՊ անդամ, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։ «Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- նշեց ԱԺ նախագահը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում կադրերի սով կա, դրա համար են նաև կուսակցությունից դուրս թեկնածու փնտրում, Սիմոնյանն ասաց՝ մարդկանց ռեսուրսների սով կա բոլոր բնագավառներում, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություններում, իսկ հիմա խոսքն այնպիսի պատասխանատու ոլորտի մասին է, ինչպիսին է արդարադատությունը։ «Եթե խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ պետք է մի մասնագետ լինի, որ նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ընդգծեց նա։ Սիմոնյանը նաև հավելեց, որ իր կարծիքով պարտադիր պայման է, որ արդարադատության նախարարն իրավաբանի կրթություն ունենա։ |
«Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5817:24«Արցախը հայկական տեսնելու պայքարը պայքար է ՀՀ ինքնիշխանության և անկախության համար»․ ՀայաՔվե
5217:18«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5817:06«Ունենք «կարմիր գծերն» արհամարհող իշխանություններ և խորհրդարանական ընդդիմություն»․ Սուրեն Սուրենյանց
5816:48«Քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր»․ Արցախի հանձնախումբ
5216:42ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
6316:36