«Այլ հերոսներ փնտրեք, Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է Քովիդ-19-ով»․ Արսեն Թորոսյանը՝ Արծվիկ Մինասյանին
![]() «Ուզում եմ կոչ անել այլ հերոսներ փնտրել և Հանրային խորհրդի մասին օրենքի քննարկման ժամանակ նորից Քովիդ 19-ը չհիշել»,- այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալով՝ նշեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նշել էր․ «Չափազանց սահմանափակ ուղղություններ են ընդգրկված փաստահավաք խմբի գործառույթներում․ ինչո՞ւ օրինակ Քովիդ-19-ը, որը մեր հազարավոր հայրենակիցների մահվան պատճառ է դարձել, և կան հանրային դժգոհություններ, այս հարցն ընդգրկված չէ՝ պատճառահետևանքային վերլուծության տեսակետից»։ «Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է Քովիդ-19-ով, որ մի մարմին էլ քիչ զբաղվի դրանով, աշխարհը փուլ չի գա․․․ Եկեք այլ երգեր փնտրենք և ամեն անգամ փաստահավաք կամ քննիչ հանձնաժողովների վերաբերյալ քննարկումների ժամանակ այդ ամեն ինչը չհիշենք»,- արձագանքել է Թորոսյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
