«ՊՆ-ն հաստատեց․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Սյուզի Բադոյան
![]() Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է․ «ՊՆ-ն հաստատեց Սյունիքի զորամասում հոկտեմբերի 2-ին զինվորին հրամանատարի կողմից դաժան ծեծի ենթարկելու մասին իմ երեկվա հրապարակած լուրը և հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Իսկ թե ինչու է նույն հրամանատար Համլետ Պողոսյանը շարունակում ծառայել միջադեպից հետո այն դեպքում, երբ իր ստորադաս զինվորների նկատմամբ կա փաստ, որ եղել է ծեծի, նվաստացման միջադեպ, (նրան ՌՈ ուղեկցությամբ հարցաքննության տանելը վկա) ու որքանով է թույլատրելի նրան չմեկուսացնել զինվորներից, մանավանդ, որ հոկտեմբերի 2-ին ծեծի ենթարկվածը զինվորն իր դեմ իմ տեղեկությամբ գրել է բողոք, ուստի կարող է սա ծնել հաշվեհարդարի նոր միջադեպ և հղի է այլ ծանր հետևանքներով, ՊՆ չի պարզաբանել։ ՊՆ փաստացի չի երաշխավորել հրամանատարի դեմ ծեծից հետո նրա անվտանգությունը, պաշտպանության միջոցներ չի կիրառել նրա նկատմամբ՝ ոչ միայն կանխելու դաժան հրամանատարի հետ նոր կոնֆլիկտն ու ծանր հետևանքները, այլև ապահովելու ստորադաս զինվորի նախաքննական ցուցմունքները չփոխելու և արդար, անկողմնակալ նախաքննության հնարավորությունը։ Աղբյուրը` Սյուզի Բադոյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
