Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ալեն Սիմոնյանի փուչ վստահությունը»․ Ոսկան Սարգսյան

48
Այսօր, 14:24
«Ալեն Սիմոնյանի փուչ վստահությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է․ «Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»: Ալեն Սիմոնյանը 2019-ին նռները ձեռքին՝ վստահ էր, որ Աղդամը իր հայրենիքն է, հետո էլ վստահ էր, որ Արցախն ապագա ունի։ Ո՞վ է Ալեն Սիմոնյանին վստահեցրել, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի Հայաստանից գրաված տարածքներից, եթե խաղաղության պայմանագրում այդ մասին կետ չկա։ Ո՞վ է դրանում Ալեն Սիմոնյանին վստահեցրել՝ Իլհամ Ալի՞ևը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան