Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Քամի ցանողը փոթորիկ է հնձելու»․ Ալեն Սիմոնյան

60
Այսօր, 14:06
«Քամի ցանողը փոթորիկ է հնձելու»․ Ալեն Սիմոնյան

«Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա, բայց մարդը, ով պետք է ներողություն խնդրի, նախ իրեն պետք է մեղավոր ճանաչի և զգա, որ ինչ որ արարք է արել, որը չպետք է աներ»,- ԱԺ ամբիոնից ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Արծվիկ Մինասյանի՝ ներողություն խնդրելու առաջարկին։ «Ուզում եմ ձեզ հարցնել, երբ ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում ամբիոնից, իրեն այդ հորդորն արե՞լ եք։ Ձեր գործընկեր Կյուրեղյանը, ով հայտնի է ամենափողոցային տարբերակով մտքեր արտահայտելով, դահլիճից դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին արձագանքել եմ, և միշտ արձագանքելու եմ՝ ու էլ ավելի շատ։ Իսկ դուք արձագանքե՞լ եք, երբ իմ ու իմ ընտանիքի նկարներն են տարածում։ Ստանդարտները երկակի չեն լինում։ Քամի ցանողը փոթորկ ա հնձելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրանք իրար հաջորդող ելույթներում շարունակեցին վիճաբանել, սպառնալ միմյանց ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Քամի ցանողը փոթորիկ է հնձելու»․ Ալեն Սիմոնյան