Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»․ Արծվիկ Մինասյան

40
Այսօր, 15:42
«Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»․ Արծվիկ Մինասյան

«Իմ խորին համոզմամբ՝ քննարկման է ներկայացվել մի նախագիծ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանզի այս նախագծով Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»,- այս մասին ԱԺ-ում Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մասնավորապես Հանրային խորհուրդը, հանդիսանալով խորհրդակցական մարմին, տվյալ պահին հանրային շահի սպասարկմամբ զբաղվող և հանրության տարբեր տեսակետներն արտահայտող, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին հուզող հարցերը քննարկող մարմին է, մինչդեռ այս գործառույթը, որով փորձ է արվում Հանրային խորհրդի կազմում ստեղծել փաստահավաք խումբ, ոչ այլ ինչ է, քան բազմաթիվ գործառույթների միախառնումը մի տեղում՝ սկսած գործադիր գործառույթներից, վերջացրած դատավարականով»,- նշեց պատգամավորը։

Մինասյանը հավելեց, որ նման փորձ եղել է․ «2008թ․ Մարտի 1-ի հանձնաժողովից բացի ստեղծվել էր նաև փաստահավաք խումբ, որի կազմում հանդես եկող անձինք իրենց իրավունք էին վերապահում դատավարական գործառույթներ վերցնել իրենց վրա․․․ Անդրանիկ Քոչարյանը, Սեդա Սաֆարյանը լավ պատկերացնում են՝ ինչպես կարելի է այդ գործառույթները, այդ լծակներն օգտագործել, կարծում եմ, տրամաբանական կլինի հրավիրել նրանց այդ կազմ»։

«Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»․ Արծվիկ Մինասյան