Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը

55
Երեկ, 21:36
Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը

Օրեր առաջ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ-ն: Հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հասմիկ Գ-ն և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։