«Կոնսերվատորիան հասցրել են ծանր վիճակի». հայտարարություն
![]() Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը հայտարարություն է տարածել․ «Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի տակ մնալուց բացի, շարունակում են մնալ խոնավ շենքում։ Մենք՝ կոնսերվատորիայի ուսանողներս, նախ պահանջում ենք պարզաբանում՝ տանիքի վերանորոգումը ժամանակին չավարտելու և բարձրագույն կրթական հաստատությունը նման ծանր վիճակի հասցնելու համար։ Մենք՝ ուսանողներս, պահանջում ենք վերականգնել կրթություն ստանալու մեր իրավունքը։ Մեզ համար չափազանց թանկ է մեր կոնսերվատորիան և նրա բարեկեցիկ ու պատշաճ վիճակը»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
