Քաշել 3 վագոն` սուր դանակը կոկորդին, պահել 2,2 տոննա` բահի վրա կանգնած մարդը` կոկորդին. հայ դյուցազնի նոր ռեկորդները
![]() Օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, հայազգի դյուցազն Դավիթ Ոսկանյանը սահմանել է իր կարիերայի 6-րդ և 7-րդ ռեկորդները։ «Սկզբից չէր ստացվում, քանի որ միանգամից 4 վագոն էի փորձում՝ 132 տոննա, այն էլ՝ ՍՈՒՐ ԴԱՆԱԿԸ կոկորդիս, որը չստացվեց։ Հյուրերի մի մասը գնաց՝ առանց տեղեկացնելու։ Որը ուղղակի շնորհքի բացակայություն է։ Մտածեցին՝ չեմ կարող։ Հեռացան։ Բայց ուժերս հավաքեցի և 3 վագոն՝ 98 տոննա, տեղաշարժեցի 3.74 մետր, որը ռեկորդ է»,- ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Դավիթ Ոսկանյանը: Սակայն ռեկորդակիրն այսքանով չի բավարարվել: Նույն օրն էլ սահմանում է իր հաջորդ՝ 7-րդ ռեկորդը: Գետնին պառկած՝ մետաղյա վահանի տակ, նա իր մարմնով 15 վայրկյան պահել է 2,2 տոննա կշռով ավտոմեքենա: Կարծես դա էլ բավական չէ, հնարքն իրականացնելու ժամանակ նրա կոկորդին բահ է պահում ու բահի վրա կանգնում նրա՝ 60 կգ-անոց օգնականը: «Շնորհակալություն նրանց, ովքեր մնացին ու մինչև վերջ հավատացին»,- իր երախտագիտությունն է հայտնում դյուցազնը:
Դավիթ Ոսկանյանը Վանաձորից է: Նա կրկեսի արտիստ է էքստրեմալ և յոգա ժանրերում, նկարիչ, ինժեներ-կոնստրուկտոր և գիտաշխատող զինագործության բնագավառում, ինժեներ դեղագործական գործարանում, «Դյուցազնագրքում» արդեն յոթակի ռեկորդակիր: Այժմ նա նաև մասնագիտանում է աստղաֆիզիկայի ոլորտում: |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
