Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, քննարկել է արդարադատության նախարարի 4 թեկնածուների կարողությունները

42
Երեկ, 23:54
ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, քննարկել է արդարադատության նախարարի 4 թեկնածուների կարողությունները

Այսօր՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել: Հրապարակված տեսանյութից ենթադրվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։

Փաշինյանի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են ելույթ ունենում նախարարի 4 թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: