Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ.

«Վրաստանը փորձեց կանխել պետականությունը ՀԿ-ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը». Գևորգ Դանիելյան

34
Այսօր, 00:00
«Վրաստանը փորձեց կանխել պետականությունը ՀԿ-ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում, անգամ դրանից դուրս կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին։ Պատասխանը հանրահայտ է, բայց քիչ, շատ քիչ է խոսվում դրա ակունքների մասին։ Երբ տարիներ առաջ օրինագիծ էի ներկայացնում օտար աղբյուրներից սնվող ՀԿ-ների ֆինանսական գործունեության թափանցիկության մասին, խորհրդարանի մեծ մասը դեմ էր, իսկ հիմա ի՞նչ են մտածում։ Վրաստանը գոնե մեծ ուշացումով փորձեց կանխել պետականությունը ՀԿ-ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը։ Այդ երկրում յուրաքանչյուր 150 հոգու մի ՀԿ է բաժին հասնում»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան