Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ.

«ԵՄ գլխավոր պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը». Մեսրոպ Առաքելյան

40
Երեկ, 23:06
«ԵՄ գլխավոր պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը երկրի ապագան տեսնում են՝ որպես ԵՄ անդամ։ Այսինքն, փաստացի բնակչության 100%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը։
Մոլդովայում հանրաքվեով բնակչության 50%-ը դեմ արտահայտվեց ԵՄ անդամակցությանը։
Ակնհայտ է, որ Վրաստանը մի քանի քայլ ավելի առաջ է Մոլդովայից և տնտեսական չափանիշներով, և իրականացրած բարեփոխումներով ԵՄ անդամակցության հարցով։
Բայց ստացվել է այնպես, որ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը, իսկ Մոլդովայում գործընթացը շարունակվում է։
Փաստացի, այս փուլում ԵՄ գլխավոր արժեքը և պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան