Ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային 20 միլիարդ դոլար կհատկացվի
![]() Միացյալ Նահանգները՝ որպես Մեծ յոթնյակի (G7) խմբի հետ համաձայնագրերի մաս, վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը, ասել է նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս որոշումը որակել է «պատմական»։ «Այս կերպ Ուկրաինան կկարողանա ստանալ այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, առանց ծանրաբեռնելու [ամերիկացի] հարկատուներին: Այս վարկերը կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, որը պաշտպանում և վերակառուցում է իր երկիրը»,- ասել է Բայդենը։ Նա ընդգծել է, որ Կիևի դաշնակիցների գործողությունները «հասկանալի են դարձնում, որ բռնակալները պատասխանատվություն են կրելու իրենց պատճառած վնասի համար»։ «Սա ևս մեկ հիշեցում է [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին, որ աշխարհը հավաքվել է Ուկրաինայի շուրջ, և Միացյալ Նահանգները և G7-ի մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում: Պատերազմի հենց սկզբում արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները՝ ընդհանուր առմամբ 300 միլիարդ դոլարի չափով: Դրանից հետո բազմիցս առաջարկվել է բռնագրավել այդ միջոցները և ուղղել դրանք Ուկրաինայի կարիքներին՝ որպես վնասի փոխհատուցում: Սակայն, ի վերջո, Արևմուտքը հրաժարվեց այս գաղափարից՝ համարելով, որ դա անցանկալի նախադեպ կստեղծի և կհանգեցնի այլ պետությունների ակտիվների դուրսբերմանը, որոնք կսկսեն վախենալ իրենց պահուստների անվտանգության համար։ Երկար բանակցություններից հետո մշակվել է համալիր սխեմա, որը նախատեսում է Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկեր տրամադրել՝ գրավադրված ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամտով (տարեկան 3-5 միլիարդ եվրո): 2024 թվականի սկզբին Ուկրաինայի իշխանությունները ռուսական ագրեսիայի վնասը գնահատել են 1 տրիլիոն դոլար։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
