Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ.

«Վլադիմիր Պուտինը զղջո՞ւմ է ռազմական գործողություն սկսելու համար». հարց` Ալեքսանդր Լուկաշենկոյին

43
Երեկ, 22:42
«Վլադիմիր Պուտինը զղջո՞ւմ է ռազմական գործողություն սկսելու համար». հարց` Ալեքսանդր Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է հարցին, թե, իր կարծիքով, Վլադիմիր Պուտինը զղջո՞ւմ է ռազմական գործողություն սկսելու համար։ «Իհարկե, նա զղջում է, նա կենդանի մարդ է: Բայց ես բացարձակապես համոզված եմ դրանում և վստահ եղեք (ես ոչ միայն համոզված եմ, ես դա գիտեմ). Պուտինը հաստատապես հավատում է, որ ինքը ճիշտ է, և դա է նրան մոտիվացիա տալիս»,- այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է BBC-ի լրագրող Սթիվեն Ռոզենբերգին Կազանում BRICS գագաթնաժողովի շրջանակում տված հարցազրույցում։