Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»․ Աբբաս Արաղչի

40
Այսօր, 12:06
«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Պաղեստինի և Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններին, ասել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, դիվանագիտական ​​և քաղաքական ճանապարհով։
Աբբաս Արաղչին այս հայտարարությունն արել է այսօր առավոտյան Ստամբուլում, որտեղ ավելի ուշ տեղի կունենա 3+3 ձևաչափով հանդիպումը։

«Բացի Վրաստանից, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», - ասել է Արաղչին: