Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան

73
Երեկ, 21:00
«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, 24TV-ի եթերում խոսելով «Սրբազան պայքար» շարժման ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին, ասել է․ «Ես Բագրատ Սրբազանին չեմ համարել, չեմ համարում ու չեմ համարելու որպես քաղաքական գործիչ։ Ես շատ կուզենայի, որ նա հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»։ Հարցին՝ իշխանափոխության վտա՞նգ եք տեսնում, պատասխանել է․ «Ո՛չ, որպեսզի ինքը է՛լ ավելի չարժեզրկվի ու չմաշվի։ Հիշեք՝ երբ նա շարժումը սկսեց, ինչքան շատ կողմնակիցներ կային, հիմա փորձեք գտնել նրա կողմնակիցների 10-20 տոկոսին»։