Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան

62
Երեկ, 22:42
«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին։
Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց՝ ինչ տարածքով է անկախացել Հայաստանը։ Եվ ինքն էլ պատասխանեց՝ Անկախության Հռչակագրի, հետևաբար Ղարաբաղի հետ՝ եզրակացնեց Օրբելյանը։
Մի քանի հարցրեր առաջացան։
1 Եթե Հռչակագիրը Սահմանադրության մաս է և մենք անկախացել ենք այդպես, ինչի մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը, Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։ Հայաստանի տարածքի՞։
Դա պետական դավաճանություն է։
2 Ինչու Ղարաբաղի բնակչությունը, որ ըստ Օրբելյանի Հայաստանի քաղաքացիներ են, երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների։
3 Ղարաբաղի իշխանությունները, դուրս է գալիս, սեպարատիստներ են եղել, որ չնայած Ղարաբաղի Հայաստանի մաս լինելուն՝ իրենց անկախ են հռչակել։
4 Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ուր է Ղարաբաղը։ Ինչու եք հակասահմանադրական օրենքներ ընդունել։
5 Ինչո՞ւ է Անկախության հանրաքվեն անցել բացառապես ՀԽՍՀ սահմաններում։
6 Փաստորեն ըստ Օրբելյանի, Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում։
7 Ումի՞ց էր հանրաքվեով անկախանում Ղարաբաղը, եթե սահմանադրորեն Հայաստանի մաս էր։
8 Ինչպես է ընդունվել Սահմանադրությունը։ Այո՝ քվեարկությամբ։ Քվեարկության տեքստում եղել է Անկախության հռչակագիրը։ Պարզվում է՝ ոչ։ Այսինքն ըստ հարգարժան Օրբելյանի մեր Սահմանադրության մի մասը ընդունվել է հանրաքվեով, մյուս մասը Գերագույն Խորհրդի քվեարկությամբ։ Ստեղ են ասել՝ իրո՞ք։
Ու գիտեք, ապշեցուցիչ էր, որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։
Երնեկ ձեզ)»։

Աղբյուրը`   Պետրոս Ղազարյան