«Մեզ ներկայացվող վիճակագրությունն իրականությունը չի արտացոլում»․ Ծաղիկ Վարդանյան
170
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 00:12
«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ) Հայաստանի Հանրապետությունում ունի մենթալիտետային արմատներ: Աշխարհում աղջիկների նկատմամբ նման խտրական վերաբերմունք տարածված է նահապետական բարքերով երկրներում, որտեղ հասարակության մեջ կանայք ունեն համեմատական ցածր կարգավիճակ։ Այդպիսի երկրնեն են՝ Չինաստանը, Վիետնամը, Արևմտյան և Կենտրոնական Հնդկաստանը, Պակիստանը, Անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև Բալկանների ալբանախոս շրջանները: Ոլտրաձայնային հետազոտության հասանելութանը զուգահեռ գյուղական բնակավայրերում ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը: Մեզ ներկայացվող վիճակագրությունը իրականությունը չի արտացոլում, հատկապես հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի կիրառման ֆոնին: Թվերը ավելի մեծ են, խճանկարը՝ խիտ և խճճված: Սակայն պետք է փաստեմ, որ իրականության մեջ բավական բժվար է ապացուցել, որ աբորտը կատարվել է պտուղի իգական սեռի պատճառով: Ինչ էլ որ մեզ ներկայացնեն, սելեկտիվ աբորտների տարածման հիմնական ցուցիչը դա ծնված երեխաների մեջ տղա/աղջիկ հարաբերակցուցան ցուցանիշն է: Կենսաբանական նորման մեկ ծնված աղջիկ երեխային ընկնած տղա երեխան՝ 1,04-ից- 1,06 տիրույթում է, Հայաստանում այն կազմում է 1,11: Այս խնդրի իրավական կարգավորման մասով «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքում կարգավորվում է Հոդված 10, Հոդված 11-ով, մասնավորապես՝ «Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»: «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա»»։