Վահրամ Սահակյանին մեղադրանք կներկայացվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ Մեր՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, և մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։ Նշենք՝ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)
51Երեկ, 23:33«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
99Երեկ, 23:19«Ղազարյան VS Ղազարյան»-ի «հյուրը» Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է (տեսանյութ)
53Երեկ, 23:06«Մայր Հայաստան»-ը կմիանա բողոքի ակցիային՝ ընդդեմ հարկային տեռորի»․ Արշակ Սարգսյան
66Երեկ, 22:54Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
93Երեկ, 22:12«Կենացների մի անորակ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով օրենք»․ Լիլիթ Գալստյան
77Երեկ, 21:48