Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Բարդ ժամանակներ են սպասվում, եթե ՀՀ արտաքին քաղաքականության որակը չփոխվի». Արա Պողոսյան

66
Այսօր, 11:18
«Բարդ ժամանակներ են սպասվում, եթե ՀՀ արտաքին քաղաքականության որակը չփոխվի». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեմ կարողանում հիշել ՀՀ իշխանությունների կողմից որևէ կանխատեսում, արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը հաջողության հասնի։
Հայ-ամերիկյան այնքան գովազդված հնարավոր հարաբերություններն անգամ էպիզոդիկ են դարձել այսօրվա իշխանությունների անհեռատեսության պատճառով։
ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի վարչակազմին փոխարինող ընտրված նախագահ Թրամփի վարչակազմի հետ հաշվարկված և ճշգրիտ աշխատանքի արդյունքում է միայն հնարավոր հարաբերությունների առնվազն ներկա վիճակի պահպանումը, որը ո՛չ թե ՀՀ իշխանությունների, այլ հեռացող վարչակազմի նպատակահարմարության արդյուքնում էր ձևավորվել, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների եռանդուն աշխատանքի շնորհիվ։
Այժմ, իսկապես դժվար ու բարդ ժամանակներ են սպասվում, եթե արտաքին քաղաքականության որակը արմատապես չփոխվի»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան