«Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ծանր աշխատանք է պահանջում»․ Ռուբիո
![]() «Ուկրաինայի հակամարտությունը բարդ խնդիր է, որը պահանջում է դիվանագիտական ծանր աշխատանք»,- այս մասին ABC-ին ասել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի նախընտրական խոստման մասին հարցին: Ռուբիոյի խոսքով՝ հակամարտությունը վնաս է հասցրել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին, նաև՝ Եվրոպայի կայունությանը։ «Այս խնդիրները լուծելու միակ ճանապարհը պրագմատիզմին վերադառնալն է, բայց պետք է նաև լրջությանը վերադառնալ, իսկ դա դիվանագիտական ծանր աշխատանք է։ ԱՄՆ-ն այստեղ դերակատարում ունի: Մենք աջակցել ենք Ուկրաինային, բայց այս հակամարտությունը պետք է ավարտվի»,- ասել է պետքարտուղարը։ Հիշեցնենք, որ 2023թ․ գարնանը Թրամփն ասել էր՝ վերընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36