Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Մարդիկ ձեզ նայելով ի՞նչ օրինակ պետք է վերցնեն»․ Դավիթ Մանուկյան

54
Այսօր, 00:36
«Մարդիկ ձեզ նայելով ի՞նչ օրինակ պետք է վերցնեն»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտագաղթը Հայաստանի Հանրապետության ամենամեծ խնդիրներից մեկն է։
Մարդիկ արտագաղթում են տարբեր պատճառներով, սակայն դժվար չէ առանձնացնել այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով մարդիկ անվերադարձ հեռանում են Հայաստանից։
Ճնշող մեծամասնության պարագայում մարդիկ հեռանում են ապրուստի բացակայության, կյանքի ցածր որակի, աշխատատեղերի բացակայության կամ դրանց վատ պայմանների հետևանքով, անօրինականության և անարդարության զգացողության հետևանքով։ Աճելու և զարգանալու հնարավորություն չտեսնելու պատճառով։
Իսկ ահա թե ինչ պատկերացումներ ունի Հայաստանի Հանրապետության ղեկավարը արտագաղթի մասին.
Ըստ Փաշինյանի մեկը արտագաղթում է սանրվածքի, ականջին օղ կախելու համար, մյուսն էլ խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով։
Մարդը բողոքում է, որ շատերը հեռանում են Հայաստանից, որպեսզի իրենց երեխաները չծառայեն Հայոց բանակում։
Բա ձեր թիմից քանի՞սն է բանակում ծառայել։ Մարդիկ ձեզ նայելով ի՞նչ օրինակ պետք է վերցնեն։
Ժամանակին դուք եք փախել, հիմա էլ շատերը ձեր նման փախչում են»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան