Կրակոցներ՝ Արարատի մարզում
![]() Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ-ն տնից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։ Գևորգ Թ-ն իրենց տնից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
