Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլերենից թարգմանաբար նշանակում է՝ առաջիկայում սպասվում է մեծ աղետ»․ Ոսկան Սարգսյան

47
Այսօր, 02:06
«Նիկոլերենից թարգմանաբար նշանակում է՝ առաջիկայում սպասվում է մեծ աղետ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստանի ապագայի հանդեպ ինքը հիմա ավելի լավատես է, քան՝ 2018 կամ 2019 թվականներին, որովհետև այն ժամանակ, երբ մտածել է ապագա տանող ճանապարհների մասին, բոլոր ուղիներով գնալիս մտածողության մեջ մտել է փակուղի, իսկ հիմա տեսնում է ռիսկեր, սակայն տեսնում է այդ ռիսկերը հաղթահարելու և հետագա ճանապարհի հնարավորություն։
Նիկոլ Փաշինյանը հիմա խոստովանում է, որ 2018-ին կամ
2019-ին Հայաստանի ապագան փակուղում է տեսել, ինչո՞ւ այդ մասին նա այդ ժամանակ չի ասել Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին։ Նախկինում նրա արած հայտարարությունները, տված խոստումները սուտ են դուրս եկել։ Փաշինյանի այս հայտարարությունը նիկոլերենից թարգմանաբար նշանակում է, որ առաջիկայում մեզ սպասում է մեծ աղետ, ոչ թե՝ պայծառ ապագա; Նախազգուշացումը նա արեց»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան