Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան

64
Երեկ, 22:24
«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Բավարար չափով չեմ ուսումնասիրել, արդյո՞ք կա որևէ այլ երկիր, որտեղ քաղաքական էլիտա համարվողները կամ հավակնողները այդչափ ու այդ աստիճան դժգոհեն, բողոքեն սեփական ժողովրդից, պարբերաբար մուննաթ գալով, որի իմաստն այն է, որ այս ժողովուրդը իրենց արժանի չէ:
Կրկնեմ, չգիտեմ, կա՞ այդպիսի այլ երկիր, թե ոչ: Իմ տպավորությունն այն է, որ չկա: Կամ, եթե կա այդպիսի երկիր, ապա դրա վիճակը թերևս որևէ կերպ ավելի լավը չի կարող լինել, քան մեր վիճակն է:
Որովհետև էլիտան կամ դրա կարգավիճակին հավակնողները, որոնք պարբերաբար մուննաթ են գալիս սեփական ժողովրդի վրա, չեն կարող այդ ժողովրդին առաջնորդել դեպի վեր:
Այս թեմայով շատ եմ խոսել: Էլիտաների խնդիրը, կամ այդ դերին, կարգավիճակին հավակնող որևէ ուժի, անհատի, խմբի խնդիրը պետք է լինի ոչ թե ժողովրդի «անարժանության» վրա մուննաթ գալը, այլ ժողովրդին արժանիքներ հաղորդելը: Ավելին, անգամ չեղած տեղից համոզելը, հավաստիացնելը, հավատացնելը, որ ինքը՝ ժողովուրդը այդ արժանիքի կրողն է:
Դա է էլիտան: Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան