Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

««Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին»․ Ռուբեն Մելիքյան

54
Այսօր, 00:18
««Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ ««Ֆրիդըմ Հաուսի»՝ Հայաստանում համացանցի ազատության մասին 2024թ. զեկույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության ու հիմնարար արժեքների նկատմամբ։ Խայտառակ հետընթացը չեն նկատում, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանին չեն նկատում, խոսքի համար ազատությունից զրկված տասնյակ քաղբանտարկյալներին չեն նկատում (բացառությամբ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են), խոսքի համար հետապնդման ենթարկված տասնյակ ու տասնյակ քաղհալածյալների չեն նկատում (բացառությամբ Ավետիք Իշխանյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են)։
Փաստն այն է, որ «Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին՝ կամա թե ակամա դառնալով նորանոր խախտումների ու հալածանքների «կանաչ լույսը»։ Այս ցավալի պնդումը պատրաստ եմ փաստերով հիմնավորել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում՝ բաց թե փակ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան