Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Վրաստանը չի ուզում ենթարկվել այն ռիսկին, որին ենթարկվեց Ուկրաինան»․ Հակոբ Բադալյան

39
Այսօր, 10:12
«Վրաստանը չի ուզում ենթարկվել այն ռիսկին, որին ենթարկվեց Ուկրաինան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Եվրոմիությունը հայտարարել է, որ փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը:

Իբր այդ գործընթացը անցնող գրեթե 15 տարում գոյություն ուներ, իսկ հիմա՝ դադարեցրել են:

Սա իհարկե քաղաքականության սառը ցինիզմն է, ոչ ավելի: Պարզապես Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է: իսկ այդ գինը բոլորովին էլ այսպես ասած եվրոպական ստանդարտները չեն, այդ գինը Ռուսաստանի դեմ դուրս գալն է:

Վրաստանը չի ուզում ենթարկվել այն ռիսկին, որին ենթարկվեց Ուկրաինան: Եվրոմիությունն էլ սա գնահատում է որպես «անհամապատասխանություն եվրոպական ստանդարտներին»:

Ներեցեք, բայց միայն տգիտության դեպքում է հնարավոր ասել, որ Ուկրաինան կամ Մոլդովան, որոնց անդամակցության գործընթաց ասվածը ԵՄ-ն չի հայտարարել դադարեցված (բայց զգուշացրել է նաեւ, որ 2030-ից շուտ չեն դառնա անդամ), իրենց ստանդարտներով մեղմ ասած ավելի եվրոպական են, քան Վրաստանը:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան