Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում ևս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի և հույսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ՝ կընտրեն առաջադրվածներից մեկին։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ թեկնածուները չորսն են՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որի վերաբերյալ ՔՊ ֆրակցիայում ընդգծված բացասական վերաբերմունք ունեն, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը»։ |
«Բա ոնց չասես՝ գետինը մտնե՛ք, այ…»․ Ռուբեն Հակոբյան
023:06«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան
2022:42«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան
2322:24«Հակոբիկ, ես էլ կցանկանամ՝ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից»․ Գագիկ Համբարյան
2822:06«2025-ին պարտադրանքը Ադրբեջանից է լինելու»․ Ոսկան Սարգսյան
2721:12«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան
3921:00