Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են. «Ժողովուրդ»

40
Այսօր, 09:18
«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը, ու առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
«ԱրմԼուր»-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին և կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու ևս մեկ անձի, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքը, և այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում»։

Մանրամասները՝ թերթի համարում: