Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«ԴԱՀԿ-ում աշխատավարձի ինչ-որ խնդիր կա․ դա ո՞նց է կարգավորվելու»․ Արփի Դավոյան

34
Այսօր, 12:18
«ԴԱՀԿ-ում աշխատավարձի ինչ-որ խնդիր կա․ դա ո՞նց է կարգավորվելու»․ Արփի Դավոյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանին․ «ԴԱՀԿ-ում ինչ-որ բալային սիստեմ կա, որ աշխատավարձերը գոյանում են նաև ամեն կատարած գործողության համար՝ բալեր հավաքելով։ Նաև տեղեկություն ունեմ, որ անցած տարի դեկտեմբերին պարգևավճարների ստացման խնդիր է առաջացել։ Այսինքն՝ ԴԱՀԿ-ում կա աշխատավարձի ինչ-որ խնդիր։ Ուզում եմ հասկանալ՝ էդ խնդիրը ո՞նց ա կարգավորվելու, որովհետև դրա հետ կապված նաև հրապուրիչ չի դառնում էնտեղ աշխատանքը։ Ի՞նչ է տեղի ունենում և պարգևավճարների ֆոնդը ինչպե՞ս պիտի տեղաբաշխվի»։

Լևոն Բալյանը պատասխանեց․ «Սահմանված է միավորների հավաքագրման պրոցես, որը գոյանում է հարկադիր կատարողների ներկայացված հաշվետվությունից։ Դրանք էն գործողություններն են, որոնց հարկադիր կատարողը անձամբ ֆիզիկապես պիտի մասնակցի։ 2022-ին, որպես պիլոտ, ներդրվել է պրոցես, ֆոնդ է հատկացվել պարգևավճարների համար, սահմանվել է, թե որ գործողության համար ինչ գումար պիտի տրամադրվի։ Հիմա հասկացել ենք, որ պիլոտը լավն է, ստացվել է, և արդյունավետությունը տեսել ենք, փորձում ենք խնդիրը բերել օրենսդրական դաշտ և օրենքով սահմանել ամեն տարի հատկացվող պարգևատրումները»։

«ԴԱՀԿ-ում կա աշխատավարձի ինչ-որ խնդիր․ դա ո՞նց ա կարգավորվելու»․ Արփի Դավոյան