«Սա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ 2-րդ պատերազմն է՝ 44-օրյայից հետո»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունի նրա համար, որ Իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ այն բացառապես հետախուզական ցանցի արդյունքն է, բայց չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։ Մանրամասնեմ․ Իսրայելը, ունենալով բազային հետախուզական տվյալներ, Լիբանանի տարածքներ է ուղարկում ոչ ավել, ոչ պակաս հետախուզական ԱԹՍ-ներ։ Իսկ այդ հետախուզական ԱԹՍ-ները ցածր բարձրության վրա թռչող սարքեր են, որոնք կառավարվում են բացառապես մարդու կողմից։ Այնքան հմտորեն են կառավարվում, որ առավել արագությամբ կարողանում են քաղաքներում բարձրահարկները շրջանցել, պատուհաններից, դռներից, կամ պարզապես խոցված շենքերից ներս մտնել ու պտտվել սենյակներում, գտնել թաքնված թիրախին, տեղեկատվությունը հայտնել կառավարման կենտրոնին, որտեղից էլ արդեն հեռահար հրթիռով, կամ այլ մեթոդով խոցում են թիրախը։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |
«Բա ոնց չասես՝ գետինը մտնե՛ք, այ…»․ Ռուբեն Հակոբյան
023:06«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան
2022:42«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան
2322:24«Հակոբիկ, ես էլ կցանկանամ՝ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից»․ Գագիկ Համբարյան
2822:06«2025-ին պարտադրանքը Ադրբեջանից է լինելու»․ Ոսկան Սարգսյան
2721:12«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան
3921:00