«ԱՄՆ-ն չի օգտագործել իր ամբողջ գործիքակազմը՝ հանուն խաղաղության պայմանագրի»․ Արման Եղոյան
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 13 կետը համաձայնեցված է, 3 էլ մասամբ է համաձայնեցված»,-«Ֆակտոր»-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության հայտարարությանը, որ 13+3 կետ համաձայնեցված է։ Եղոյանը նշեց, որ «Ադրբեջանը քաղաքական ցանկություն չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու, մնացածը միջազգային հանրության համար ասվող խոսքեր են, պատճառաբանություններ են»։ «Համապատասխան ճնշումն էլ իրենց վրա դեռ այն աստիճանի չի, որ նման ցանկություն ունենան։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ետնաբեմում։ Բայց Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի օգտագործել իր ամբողջ գործիքակազմը։ Բազմաթիվ գործիքներ կան, որոնք ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հանուն խաղաղության պայմանագրի։ Ոչ թե դրա հնարավորությունը չի ունեցել, այլ դրա անհրաժեշտությունը չի տեսել դեռ»,-ասաց պատգամավորը։
|
«Բա ոնց չասես՝ գետինը մտնե՛ք, այ…»․ Ռուբեն Հակոբյան
023:06«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան
2022:42«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան
2322:24«Հակոբիկ, ես էլ կցանկանամ՝ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից»․ Գագիկ Համբարյան
2822:06«2025-ին պարտադրանքը Ադրբեջանից է լինելու»․ Ոսկան Սարգսյան
2721:12«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան
3921:00