Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

36
Այսօր, 10:24
Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ մեղադրանքը է՛լ ավելի է խստացվել՝ ավելացել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հոդվածը։