Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված ադրբեջանական հերթական արշավը երկու նպատակ ունի». Տիգրան Աբրահամյան

39
Այսօր, 10:06
«ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված ադրբեջանական հերթական արշավը երկու նպատակ ունի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում՝ վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:
Հասկանալի է, որ առանց իշխանության ցանկության կամ գիտությամբ, Ադրբեջանի ՊՆ հսկողության տակ գտնվող տեսանյութերն ու լուսանկարները մամուլում չէին հայտնվի:
Ադրբեջանցիների՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի:
Առաջին, Ադրբեջանը սրանով արձագանքում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ տարբեր երկրներից նկատելի ակտիվացող կոշտ հռետորաբանությանը, որովհետև Ադրբեջանն իր պահվածքով բացահայտ արհամարական կեցվածք է ընդունել:
Երկրորդ, Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:
Որպես կանոն դրանք կա՛մ որպես ճնշման միջոց են կիրառվել՝ բանակցություններում զիջումների հնարավորություն ստանալու համար, կա՛մ նախապատրաստություն են եղել տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների իրականացման նպատակով»: