«Արցախում պաշտպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկ ենք ներկայացրել, բայց մինչև հիմա պատասխան չկա»․ Լեռնիկ Հովհաննիսյան
![]() ԱԺ-ում ընթանում է «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկումը, որին մասնակցում են Արցախի խորհրդարանի և մշակույթի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների ներկայացուցիչներ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը։ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախում ոչնչացված և ոչնչացվող պատմամշակութային ժառանգությունը։ Նա նշեց․ «Մեր կողմից կազմվել է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող 151 հուշարձանների ցանկ և ներկայացվել ԿԳՄՍ նախարարություն։ Իրենք էլ պետք է ուղարկեին ԱԳՆ, այնտեղից էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովներ՝ քննարկելու։ Բայց մինչև հիմա տեղեկություն չունենք՝ այդ գործընթացը եղե՞լ է։ Կարծես թե պետական կառավարման այս երկու գերատեսչությունների միջև կապը այնքան էլ լավ չի, որովհետև ԿԳՄՍ-ի հետ կարողանում ենք աշխատել, ներկայացնում ենք, բայց գնում է ԱԳՆ, իսկ թե այնտեղ ինչ է լինում, արդեն մեզ անհայտ է»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
