«Ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից»․ Նաիրա Զոհրաբյան
«Ես շատ ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից։ Ես շատ կցանկանայի, որ էս իրավական-քաղաքական խայտառակությունը տեսներ ամբողջ աշխարհը»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Հիմնական վկան, որի հետ ինչ-որ հեռախոսազրույցի պատճառով Արմեն Աշոտյանը մեկ տարի երեք ամիս անազատության մեջ, նույնիսկ հիմնական վկայի՝ Կարեն Հակոբյանի նյարդերը չեն դիմանում։ Եվ նա մեղադրող դատախազներին, ըստ էության, մեղադրում է, իրենից ճնշմամբ ցուցմունք կորզելու մեջ՝ ասելով. «Հիմա դուք ի՞նչ եք ուզում ինձանից ստանաք, խմած ընկերոջս հետ ինչ-որ բան եմ խոսել, դրանից կտորներ եք վերցրել»։ Հասկանո՞ւմ եք, հիմնական վկան, որի ցուցմունքի վրա եզրակացրել են, որ Աշոտյանը կարող է վկաների վրա ինչ-որ ազդեցություն ունենալ և մեկ տարի երեք ամիս խոշտանգվում է։ Ես ուզում եմ, որ այս վկայի ցուցմունքը մի օր հրապարակվի»,-ասաց նա՝ հայտնելով, որ սեպտեմբերի 15-ին դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոցի հարցը։ «Եթե Հայաստանը դեռ Հյուսիսային Կորեա չի դարձել, ապա Աշոտյանն ազատ կարձակվի»։ |
«Միևնույն է՝ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը քեզ դիտարկում է՝ որպես առևտրի միջոց». Արամայիս Աղաբեկյան
89Երեկ, 19:30«Սա մտածված ու ծրագրված ստոր քաղաքականություն է». Նաիրա Զոհրաբյան
97Երեկ, 17:54«Նման քայլերը կարևոր են»․ Սուրեն Սարգսյան
93Երեկ, 17:24«Թշնամին ակտիվ աշխատում է՝ աշխարհին ցույց տալու, որ հայը մոռացել է Արցախը»․ Հրանտ Ավետիսյան
87Երեկ, 17:12«Մահափորձի «սցենարը» կարծես գրված լինի Հոլիվուդում»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 16:24«Դա քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
106Երեկ, 15:54