«Ռուս-իրանական համաձայնագիրը ռազմական դաշինք չի ենթադրում»․ Իրանի ԱԳ նախարար
383
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 11:12
![]() Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր՝ այդ թվում պաշտպանական ոլորտի զարգացմանը, բայց չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արակչին։ «Սա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է, բայց այն ռազմական դաշինք ստեղծելու նպատակ չի հետապնդում»,- ասել է դիվանագետը՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։ Նրա խոսքով, համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և Մոսկվային ու Թեհրանին ոչ մի կերպ չի սահմանափակում այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու հարցում։ |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06