Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Ուժի մեջ մտած կարգավորումներով բացառվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը». Նորիկ Նորիկյան

108
Այսօր, 10:48
«Ուժի մեջ մտած կարգավորումներով բացառվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը». Նորիկ Նորիկյան

Փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ս․թ․ հունվարի 1-ից հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի դրույթները լրջագույն խնդիրներ են ստեղծել փաստաբանության ոլորտում։
Ուժի մեջ մտած նոր կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։
Ուժի մեջ մտած կարգավորումներով ԲԱՑԱՌՎՈՒՄ է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը։
Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ փաստաբանների ակումբի կողմից ս․թ․ հունվարի 7-ին հրապարակած հայտարարությանը։
Վերջին 15 տարիների ընթացքում հազարավոր մարդկանց փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում ցուցաբերել անվճար իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն, օգնություն, մատուցել անվճար իրավաբանական ծառայություն։
Ցավով պետք է արձանագրեմ, որ այսուհետ կատարված փոփոխությունների պատճառով զրկվելու եմ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից։
Ցավոք սրտի, սա վերաբերում է բոլոր, այդ թվում և հասարակական լայն հնչեղություն ունեցող գործերին, որպեսզի պայմաններում շատ հնարավոր է, որ այսուհետ դատական վարույթի շրջանակներում չկարողանամ իրավական աջակցություն ցուցաբերել նաև Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներին։
Գործող իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել ՀՀ փաստաբանների պալատի կողմից տարածված հայտարարությանը և միջոցներ ձեռնարկել Հարկային օրենսգրքում հնարավորինս սեղմ ժամկետներում փոփոխություններ կատարելու համար»:

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան