«Կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար»․ Վահե Սարուխանյան
Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար: Ներդրել են համընդհանուր հայտարարագրման համակարգ ու բոլոր վարձու աշխատողներին հարկադրում են եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել: Անունը դնում են՝ առաջին հերթին ուզում ենք իմանանք, թե ինչ եկամուտներ են ունենում քաղաքացիները, որ աջակցության ծրագրերը արդյունավետ իրականացնենք: Բայց դե ամենատգետին էլ պարզ է, որ սա առաջին հերթին մարդկանց եկամուտները լրացուցիչ եղանակով պարզելու և հարկեր ավելացնելու նպատակ ունի: Փող, փող, փող, ուրիշ ոչինչ: Բայց սա միայն սկիզբն է: Հայտարարագիր ներկայացնելու համար պիտի էլեկտրոնային եղանակով ստորագրես էդ փաստաթուղթը: Դրա համար պիտի ունենաս ID քարտ եւ այն կարդացող սարք: Եթե չունես պիտի ձեռք բերես: Երկրորդ եղանակը բջջային հեռախոսի միջոցով նույնականացում անցնելն է: Ու բինգո՝ էս պարագայում ևս պիտի ունենաս ID քարտ: Հանճարեղ լուծում է: Կառավարության գիգանտ ուղեղեները նստել են մի սենյակում, գլուխներն իրար տվել են ու մտածել ես էսպիսի ցնցող լուծում: Եթե ID չունես, պիտի գնաս անձնագրային, ID վերցնես, էստեղ հիշում ենք, չէ՞, անձնագրայիններում ոնց են մարդիկ վերջին ժամանակներում նյարդեր քայքայում: ID-ն վերցնում ես, գնում ես քո բջջային օպերատորի գրասենյակ, էնտեղ հեռախոսիդ եղած չիպի փոխարեն նոր չիպ են տալիս, գրասենյակի անձնակազմն էլ իբր քեզ պիտի օգնի, որ անցնես նույնականացումը, հետո ավելացնես էլեկտրոնային ստորագրության ծառայությունը: Զարմացա՞ք: Ոչինչ, համբերեք: Համբերությունը շատ պետք կգա, որովհետև էս տարի համընդհանուր հայտարարագրման համակարգին պաշտոնական տվյալներով միանալու է մի 700 հազար մարդ (ՀՀ ռեզիդենտ և ՀՀ քաղաքացի վարձու աշխատողներ): Մի հատ ասեք՝ 700 հազար մարդ: 700 հազար քվեով Հայաստանում իշխանություն է ընտրվում: Էս մարդկանցից քանի՞սն ունի ID: Ա՛յ վայ-կառավարիչներ, անձնագրայիններում միգրացիոն նոր հոսքեր եք ցանկանում տեսնե՞լ, իրար հրմշտող, ներվայնացող, ձեզ «բարի խոսքերով հիշող» մարդկանց եք ուզում տեսնե՞լ ու լսե՞լ, հաճույք եք ստանում մարդկանց գժվացնելուց ու ի պատասխան «քֆուր ուտելուց», դուք ի՞նչ խմորից եք, էդ խմորի մեջ սադոմազոխիզմի սերմեր են գցե՞լ ժամանակին: Ասեք իմանանք, թե դուք ինչ խմորից եք: Բայց սա էլ վերջը չէ: Եթե ասես՝ թքել եմ սրանց վրա էլ, իրենց նորամուծությունների ու փող կլպելու նորաձեւ մեթոդների վրա էլ ու հայտարարագիր չներկայացնես, ասում են՝ առաջին անգամ կզգուշացնենք, դրանից հետո մի ամսվա մեջ եթե չներկայացնես, կտուգանենք 5000 դրամ, նորից չհայտարարագրելու դեպքում տուգանքը կդառնա 10.000: Էս ֆոնին առաջինը երեւի մտաբերեցիք հայտնի բլոգեր-վլոգերին, չէ՞, որ ժամանակին գոռգռում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, տռուսիկով արագաչափ էր փակում: Տարիներ շարունակվող սնամեջ, դատարկ պոպուլիզմն ու դրան զուգահեռ օր-օրի աճող մտքի սնանկությունն ու աչք ծակող կառավարման դեբիլիզմն էլ պիտի վերջ ունենա»: Աղբյուրը` Վահե Սարուխանյան |
Թրամփը կհանի նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները նախագահության առաջին իսկ օրերին. WSJ
174Երեկ, 22:55Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ կոշտ միջոցների մասին
151Երեկ, 19:36Քալիֆորնիայի հրդեհների տնտեսական վնասը գերազանցել է 250 մլրդ դոլարը․ #AccuWeather (տեսանյութ)
318Երեկ, 13:13ԵՄ 10 երկրներ կոչ են անում խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները․ #Bloomberg
322Երեկ, 10:37«Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն». Հրայր Կամենդատյան
152Երեկ, 09:42«Հարկերի բարձրացման դեմ ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում». Գառնիկ Դանիելյան
12013.01.2025, 15:36