«Ժողովրդի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ». Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը հոդված է հրապարակել Թերթ.am-ում: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին: Հատված՝ հոդվածից. «ՀՀ կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։ Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Կառավարության որոշման հաջորդ օրն իսկ ՌԴ-ից հնչեց պաշտոնական տեսակետ, թե ԵՄ ինտեգրումն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր սովորակական հայկական ընտանիք, փորձի պատկերացնել այս հեռանկարը։ Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են, և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ։ Տարբեր հաշվարկներով՝ մինչև երեք միլիոն հայ է ապրում Ռուսաստանի տարածքում, որից յոթ հարյուր հազարը՝ առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է։ Մեր երկրի՝ վերջին երկու տարվա արտաքին առևտրի ծավալի 70 տոկոսից ավելին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ է եղել։ Մեծացել է առևտուրը նաև Իրանի հետ։ ԵՄ հետ բանակցություններն առանց հստակ հեռանկարի կարող են տևել տասնյակ տարիներ, իսկ ԵԱՏՄ-ից զրկվելը՝ հաշված ամիսներ։ Մենք սա հասկանու՞մ ենք։ Կա դրամական տրանսֆերտների խնդիրը. ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների միջոցով։ Ուղիղ մեկ օրում կարող են մտցվել սահմանափակումներ, և մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը լրջորեն կխաթարվի։ Մենք պետք է առաջին հերթին օգտվենք տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ՝ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։ Պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ հնարավորությունները կորցնելով՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձավ ԵԱՏՄ ասոցացված անդամ։ Արտոնյալ ռեժիմով գազ ինչպե՞ս ենք ստանալու, ումի՞ց։ Այսօր սահմանի վրա 1000 խմ/մ 165 դոլարով ենք ստանում։ Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունը ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Թրամփը կհանի նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները նախագահության առաջին իսկ օրերին. WSJ
174Երեկ, 22:55Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ կոշտ միջոցների մասին
151Երեկ, 19:36Քալիֆորնիայի հրդեհների տնտեսական վնասը գերազանցել է 250 մլրդ դոլարը․ #AccuWeather (տեսանյութ)
318Երեկ, 13:13ԵՄ 10 երկրներ կոչ են անում խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները․ #Bloomberg
322Երեկ, 10:37«Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն». Հրայր Կամենդատյան
152Երեկ, 09:42«Հարկերի բարձրացման դեմ ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում». Գառնիկ Դանիելյան
12013.01.2025, 15:36