«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
![]() «Միայն այս տարվա ձմեռային զորակոչով պայմանավորված, իրավապաշտպան կազմակերպություները նշում են, որ ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել ծնողներից, ւստ որի՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են: Որպես Առողջապահության նախարար՝ այս հարցը ձեզ չի՞ հուզում»,- ընթացող ասուլիսի ամանակ դիմելով Անահիտ Ավանեսյանին՝ հարցրին լրագրողները: «Իհարկե, մենք՝ որպես առողջական հատվածի պատասխանտու, սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ՝ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու ու առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլև իրավական կարգավորումները հստակեցնելու: Կառավարության որոշումների անընդհատ վերանայումը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման ու տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների: Շատ կարևոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր ու ունի էնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ ու պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե պետպատվերով փորձաքննություններ վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ... Կոնկրետ դեպքով պատրաստ ենք նայելու, հասկանալու, տեսնելու խնդիրը»,- ասաց նախարարը: |
«Սեփական անճարակության բեռը դրել են վարորդների ուսերին»․ Լիզա Ճաղարյան
3917:00Միքայել Մինասյանի գործով մեղադրյալներից երկուսի վարույթը դատարան է հանձնվել
5016:42Սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են
6915:18Մանրամասներ՝ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից
9015:00Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է
7114:54«Բոյկոտի նոր մեթոդներ են լինելու». Գևորգ Ստեփանյան
8214:42