«Ստորագրվել է ո՛չ համաձայնագիր, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այդպիսով, ըստ ամենայնի, հարկ է որոշակի հստակեցում: Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգթոնում ստորագրվողը, որովհետև հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է: Փաստորեն ստորագրվողը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն: Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլևս ռազմավարական գործընկերներ են, թերևս կլինի շատ ձգված: Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը՝ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են: Ըստ այդմ, իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է, թերևս, հանրության մոտ չձևավորել թյուր տպավորություն և արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի կանոնադրության մասին է: Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12