«Բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության ոլորտ». Էնթոնի Բլինքեն
![]() Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենն ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հաջորդիվ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը նշեց. «Սա նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով՝ մեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար՝ տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների: Սրանցից յուրաքանչյուրը համընդհանուր շահերի ներքո հանդիսանալու է մեր հարաբերությունների առանցքը, և այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններուվ արդեն համագործակցություն եղել է: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մի շարք համատեղ հանձնառություններ, նոր հարթակների ստեղծում միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասել է Բլինքենը: Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
