«Երևանի և Վաշինգթոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանի և Վաշինգթոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար։ Նման կարծիք է հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ «Ընդհանուր առմամբ, Վաշինգթոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից։ Այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ընկերակցությունների համար»,- news.ru-ի փոխանցմամբ, նշել է նա: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06